Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Թող «Ժառանգությունը» մտածի այդ մասին

Թող «Ժառանգությունը» մտածի այդ մասին
03.10.2013 | 14:57

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ը ինչ դիրքորոշում է արտահայտել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից զրկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին կազինոներում խոշոր գումարներ տանուլ տալու մասին սկանդալային հարցից հետո ԱԺ բոլոր խմբակցությունների հետ քննարկել է Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից զրկելու հարցը:
«Ես հակված չեմ խոսելու Զարուհու մասին: Գիտեմ, որ ՀԱԿ խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնել է՝ ասելով, որ թող այդ հարցը լուծեն «Ժառանգություն» կուսակցության հետ, որի անդամն է Զարուհի Փոստանջյանը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ